Հայտնի է Քոչարյանի համար իրեն ճղող ԴՈՒԽԱՎԻԿԻ ինքնությունը․ Նա նախկին դատապարտյալ է․ Ուշագրավ մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քոչարյանի համար իրեն ճղող ԴՈՒԽԱՎԻԿԸ նախկին դատապարտյալ է:

Հյուսիսային պողոտայում Փաշինյան-Տուսկ զբոսանքի ժամանակ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիայի ընթացքում տարբեր բացականչություններ հնչեցնողներից՝ Արշակ Սարգսյանը, ով իր «դուխով» լինելն էր ուզում ցուցադրել՝ գոռալով.

«Հիմա դո՞ւ ես դուխովը, թե՞ ես», Փաշինյանին էր մեղադրում «Մարտի 1» կազմակերպելու, խաբելու համար, պարզվում է՝ ոչ հեռու անցյալում դատապարտվել է քրեական հանցագործության համար:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ 2009 թվականի հունվարի 14-ին քննել է քրեական գործ, որով ամբաստանյալը 1988 թվականին ծնված, այն ժամանակ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արշակ Սարգսյանն էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով: Արշակ Սարգսյանը կալանքի տակ էր 2008 թվականի օգոստոսի 29-ից:

Դատարանում Արշակ Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել երկու հոգու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ դանակահարելու, ծանր վնասվածքներ պատճառելու համար: Նա միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Դատարանը Արշակ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել է 6 ամիս ազատազրկման:

Оцените статью
error: Content is protected !!