Աղջիկը խմբակային բռնաբարության զոհ է դարձել.Մանրամասներ

Բարսելոնայում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու բռնաբարության մեջ մեղադրվողներին: Հայտնի է, որ նրանք Իսպանիայի և Ռումինիայի քաղաքացիներ են, հաղորդում է Вести.ru-ն:

Երիտասարդ աղջկա համար Բարսելոնայում հանգիստը իսկական մղձավանջ է դառել այն բանից հետո, երբ նա դարձել է խմբակային բռնաբարության զոհ և 2 օր պահվել գերության մեջ անապատում` երկաթե դարպասների ետևում:

Նրան հաջողվել է փախչել բռնարարներից գերության երկրորդ օրը: Ականատեսների խոսքով` աղջկան տեսել են արյունոտված և կապտուկներով` անցորդներից օգնություն խնդրելիս: Նրանք շտապօգնություն են կանչել և զոհն անհապաղ հոսպիտալացվել է:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բռանաբարողները եղել են 5 հոգով: Ձերբակալված են միայն Ռումինիայի 2 քաղաքացին և նրանց հետ համագործակցող իսպանուհին: Նրանց մեղադրանք է առաջադրվել առևանգման, անօրինական կալանքի տակ պահելու, բռնաբարության և առողջությանը վնաս հասցնելու հոդվածներով:

Աղջիկը, ում անունը չի նշվում, դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում:

(Visited 247 times, 1 visits today)