82-ամյա տատիկը ինքնասպան է եղել.Հայտնի է հանգամանքները

ԼՈՒՐԵՐ

Իրավապահները կնոջ դին հայտնաբերել են պատշգամբի դռնից պարանով կախված:


ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 82-ամյա մի կին ինքնասպան է եղել:

82-ամյա տատիկի` այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառներն այս պահին հայտնի չեն: Հարևանների խոսքով՝ կինը, ճիշտ է, ժառանգներ չուներ և միայնակ էր ապրում, բայց այդ քայլին դիմելու որևէ պատճառ էլ չուներ:

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

Оцените статью
error: Content is protected !!