Բագրատաշենի սահմանային անցակետից ահաբեկիչ է բերման ենթարկվել․ Հայտնի է նրա ինքնությունը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ

օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն:

Վերջինս հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով,


այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար:

(Visited 711 times, 1 visits today)