Ուշագրավ բացահայտում. Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ադրբեջանցու քավոր. (լուսանկար)

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Սմբատյանը, պարզվում է, «հետաքրքիր» անցյալ ունի:

Երիտասարդ տարիքում բարձրաստիճան այս ոստիկանը ադրբեջանցի ընկերներ է ունեցել: Իսկ որ ամենաուշագրավն է՝ դարձել է նրանց կյանքի ամենակարևոր ու «սուրբ մարդը»:

Այսպես, ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որի պատմությունը գրավեց մեր ուշադրությունը: Բանն այն է, որ Ռոբերտ Սմբատյանը լուսանկարում պատկերված նորապսակների հարսանիքի քավորն է հանդիսացել: Իսկ նորապսկաներից փեսացուն ոչ ավել ոչ պակաս՝ ադրբեջանցի է:

Թե ինչպես է նման անցյալ ունեցող անձը Ոստիկանության համակարգում մնացել, ավելին՝ նման բարձր պաշտոն ստանձնել, դժվար է ասել:

Գուցե Սմբատյանի անցյալը համակարգում չի՞ ուսումնասիրվել, բայց փաստ է մեկ բան՝ չկա որևէ երաշխիք, որ սույն բարձրաստիճան պաշտոնյան կապ չի պահում իր ադրբեջանցի սանիկների հետ, ինչն ինքնին ազգային անվտանգության հարց է բարձրացնում:

Ի դեպ, խոսելով ազգային անվտանգությունից՝ հավելենք, որ Ռոբերտ Սմբատյանը նախկինում ԱԱԾ աշխատակից է եղել, հենց այն ժամանակ, երբ կարգվել է հարսանիքի քավոր:

աղբյուր

Оцените статью
error: Content is protected !!