«Պիտի պետականորեն զրկվեն լրագրող աշխատելու իրավունքից՝ առնվազն մի տասը տարի…».Սուրեն Սարգսյան

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ դիտեցի Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը: «Խուժանավարի» ասեմ՝ ես ու Արամ Զավենիչը սեկա ենք. ասաց այն, ինչ ես ու բանական մարդկանցից յուրաքանչյուրը մտածում է՝ երկրում տեղի ունեցող իրավիճակների և հատկապես տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Ավելին, ես կարծում եմ՝ այդ օրերին հեռուստաընկերություններում աշխատող բոլոր լրագրողները, ովքեր այդ թեմաներով «արտահայտվել են», սկսած՝ Ալեքսանյան ու Հերիքյան արտակներից, պիտի պետականորեն զրկվեն լրագրող աշխատելու իրավունքից՝ առնվազն մի տասը տարի.

էլ չասեմ՝ լրագրող կոչվածների այս տեսակը պիտի դատապարտվի՝ լրագրողի կոչումն արատավորելու, ճշմարտությունը պղծելու, սևը սպիտակ ներկայացնելու մեղադրանքով, եթե, իհարկե, օրենքը հնարավորություն տա:

Լրագրող հորջորջվողների այդ խումբն էր, որ արդարացնում էր մարդասպանությունը, աչք փակում կեղծված ընտրությունների, ընտրատեղամասերում տեղի ունեցած ծեծ ու ջարդերի վրա, փորձում մոլորեցնել մարդկանց: Ահա՝ մինչև ուր պիտի հասնի արդարադատության գավազանը:
Իսկ Արամ Սարգսյանին՝ հատուկ շնորհակալություն անկեղծ զրույզի համար»:

(Visited 1 772 times, 1 visits today)