«Թող Շուշոն իջնի, ինքն է էստեղ ղեկավարում…». (տեսանյութ)

Այսօր 15-20 քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև։

Բանն այն է, որ «Դոյչե Փոստ» ընկերության տնօրեն ,գործարար Արթուր Խաչատրյանը, որը զբաղվում Գերմանիայից բեռների ներկրմամաբ, ՊԵԿ-ին մեղադրում է իր բիզնեսին խոչընդոտելու և իր նկատմամաբ ապօրինություններ իրականացնելու մեջ։

ՊԵԿ-ը շուրջ 100 ծանրոց է պահում օդանավակայանի մաքսային տարածքում, թույլ չի տալիս դրանք հասցնել սեփականատերերին՝ պատճառաբանելով, որ Խաչատրյանը դրանք ներկրում է Հայաստանում վաճառելու համար, մինչդեռ Խաչատրյանն էլ պնդում է, որ իր ընկերությունը աշխատում է ամբողջովին օրինական դաշտում։ Գործարարի հետ ՊԵԿ-էին եկել նաև ծանրոցների տերերը․

«Զբաղվում եմ փոստային բեռների ներկրումով Գերմանիայից Հայաստան, ամբողջովին օրինական, բոլոր փաստաթղթերով, սակայն հայտնվել եմ անօրինականության մեջ, այս մարդկանց չեմ կարողանում իրենց բեռը հասցնել, ոչ էլ կարողանում եմ պատասխան տալ, թե երբ կհասնի։

Խոչընդոտում է ՊԵԿ-ը, Բագրատաշենից ինձ հետապնդում են, հիմա բեռները գտնվում են օդանավակայանի մաքսային տարածքում, որտեղ որ պահում են անհիմն պատճառաբանություններով։

Իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել, թե ես այդ բեռները ներկրում եմ մարդկանց անունները ներգրավելով, թե իբր այդ բեռները պատկանում են Գերմանիայում գողություն անող մարդկանց, ես բերում եմ, մարդկանց անունները օգտագործում եմ, մտցնում եմ Հայաստան, ապա վաճառում»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նրանք պահանջում էին, որ որևէ ՊԵԿ պաշտոնյա իջնի և իրենց բացատրություն տա, թե երբ և ինչպես պետք է ստանան իրենց սեփականությունը, սակայն կոմիտեից այդպես էլ ոչ ոք չիջավ ներքև։ Քաղաքացիները նշեցին, որ վաղը փողոոց կփակեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

(Visited 179 times, 1 visits today)