Նեթանյահուի կինը գետնին է նետել ուկրաինական աղուհացը.Սկանդալային տեսանյութ

Իսրայելի վարչապետի կինը` Սառա Նեթանյահուն, Կիև կատարած այցի ժամանակ` բազմաթիվ տեսախցիկների առաջ գետնին է նետել աղ ու հացը։


Կինը նախ սկանդալ է սարքել ինքնաթիռում, իսկ Կիև ժամանելուց հետո գետնին է նետել ավանդական աղ ու հացը։ Համացանցում հայտնվել են կադրեր, որից երևում է, թե ինչպես են ազգային տարազներով աղջիկներն ինքնաթիռի մոտ դիմավորում զույգին։

Բենիամին Պողոսյանն է
Բինյամին Նեթանյահուն մի կտոր հաց է պոկել, թաթախել աղի մեջ և կերել, դրանից հետո փոխանցել է կնոջը։ Սակայն կինը խիստ անհարգալից է պահել իրեն և նույնիսկ առանց փորձելու հացն ուղղակի գետնին է նետել։

Օգտատերերը քննադատել են Նեթանյահուի կնոջ արարքը։

«Դա հարգանքի բացակայություն է ոչ միայն ուկրաինացիների, այլ նաև ընդհանրապես սլավոնացիների հանդեպ», – գրում է Art Nord–ը։

Ինքնաթիռում նույնպես միջադեպ է պատահել։ Ինչպես գրում է իսրայելական Ynet պարբերականը, կնոջն ուղղակի դուր չի եկել, որ ինքնաթիռի հրամանատարն իրեն պատշաճ կերպով չի ողջունել`օդանավ նստելիս։ Վարչապետի կինը փորձել է կատարվածի մասին բացատրություն պահանջել և գնացել է օդաչուների խցիկ, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել։ Իրավիճակը մեղմացնելու համար օդաչուն ևս մեկ անգամ ողջունել է Սառա Նեթանյահուին` հրավիրելով բոլոր ուղևորների ուշադրությունը։

Բինյամին Նեթանյահուի պաշտոնական այցը Կիև մեկնարկել է երկուշաբթի։ Նա կհանդիպի Ուկրաինայի նորընտիր  նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հանդիպման ընթացքում նախատեսվում  է համագործակցության մի քանի համաձայնագիր ստորագրել։

(Visited 1 413 times, 1 visits today)