Տեսեք թե ում նկարն է Նիկոլ Փաշինյանի թեյի բաժակին.(լուսանկար)

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղհեռարձակմամբ խոսում է Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված խնդրի մասին:

Ուղիղ եթերի ընթցքում վարչապետը Ավետիք Իսահակյանի պատկերով բաժակից է թեյ խմում:

Վարչապետը ուղիղ եթերում մասնավորապես ասաց․

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել «Էլարդ» ընկերության նախանշած 16 կետերից 15-ը իրականացնել, իսկ այդ պարագայում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարության դրած բնապահպանական բարձր չափանիշների պահպանման վերահսկողությունն իրենք են իրականացնելու։ «Մենք իրականացնելու ենք մշտական մոնիթորինգ։

Եթե տեսնենք, որ Լիդիանը չի պահում մեր պայմանը՝ այն է՝ 0 լիտր աղտոտված ջուր, 90 օր ժամանակ ենք տալու այդ թերություններն ուղղելու համար, իսկ դա չանելու պարագայում այդ հանքը փակելու ենք՝ այսինքն Կառավարությունն ունի բոլոր օրինական լծակները»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտներով։

«Ուշադրություն դարձրեք՝ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով։ Այս ստանդարտները ՀՀ-ում մինչ այս երբեք չեն կիրառվել»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս ամենից հետո խնդիր է դրվելու փոխել նաև Հայաստանում գործող այլ հանքների շահագործման ստանդարտները, իսկ Կառավարությունն այդ քայլին գնալու է, քանի որ իր քաղաքական թիմն ամրագրել է անվտանգ հանքարդունաբերություն ունենալու թեզը։

«Մենք պարտադրելու ենք, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունն ամենաժամանակակից ստանդարտներով աշխատի»,-ասաց Փաշինյանը։

(Visited 514 times, 1 visits today)