Բնակիչների պահանջը Վիկտոր Մնացականյանից

Դավիթ Ջալալյանը գրել է

Թաղապատարանը քանդել է «бeседка»-ն ․ Բնակիչների պահանջը Վիկտոր Մնացականյանից

Սարյան 29 և 31 շենքի բնակիչները ահազանգում են, որ բակում տեղակայված զրուցարանը (бeседка) քանդվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների կողմից:

Շենքի բնակիչներից մեկը որոշ ժամանակ առաջ դիմել էր թաղապետարան, որպեսզի զրուցարանը վերանորոգվի: Թաղապետարանից պատասխանել էին, որ իրենք շուտով լայնածավալ բարեկարգման աշխատանքներ են իրականացնելու բակում և զրուցարանը ևս կնորոգվի:

Աշխատանքներին զուգահեռ թաղապետարանի աշխատակիցները ուղղակի հեռացրել են զրուցարանը, որից տարիներ շարունակ օգտվում էին շենքերի բնակիչները: Վերջիններիս հավաստմամբ՝ զրուցարանը հեռացվել է այդ տարածքում շինություն կառուցած անձի միջնորդությամբ: Ենթադրվում է, որ զրուցարանը պարզապես խանգարում է տվյալ շինության տիրոջը:


Չնայած բնակիչների հորդորներին բարեկարգման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները չեն ցանկանում վերականգնել զրուցարանը:

Վերոնշյալ շենքերի բնակիչները, դիմելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին պահանջում են վերականգնել զրուցարանը, որը շենքի կառուցման ժամանակվանից մոտ 30 տարի եղել է հաճելի ժամանցի վայր:

(Visited 89 times, 6 visits today)