Դուրդ չեկա՞վ․․․ տո հա՛, չեկավ․ թեժ վիճաբանություն ԱԺ-ում

Խորհրդարանական քառօրյայի վերջին օրվա վերջին ժամերն անցան բավական թեժ մթնոլորտում։

Առիթն «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրինագիծն էր, ըստ որի ցանկացած քաղաքացի դրսում նկարահանող սարքի միջոցով կարող է արձանագրել վարորդների խախտումներն ու հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն։

ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը չէր հավանել օրինագծի դրույթները, որն, ըստ նրա, «շատ վատ ավանդույթ է և անբարոյականություն է սերմանում»։

Վերջինիս ելույթից հետո իր ու «Իմ քայլի» պատգամավորների միջև կրքերը թեժացան ու բանը հասավ փոխադարձ վիրավորանքների։

(Visited 234 times, 7 visits today)