«Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում…». Արսեն Թորոսյանի սկանդալային հայտարարությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ի պատասխան ստորև հայտարարության։ Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:

ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը:

(Visited 172 times, 22 visits today)