«Իշխանությունը կեղծիքների է դիմել…». Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել. (Տեսանյութ)

Իշխանություններն օգտագործում են «Մարտի 1»-ի զոհերի հարազատների վիշտը իրենց քաղաքական շահերի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունը այս ողջ ընթացքում: Նրանց միեւնույն է զոհերի հարազատների զգացմունքները եւ օգտագործում են այդ մարդկանց վիշտը իրենց քաղաքական շահերի համար:

Իսկ իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում

առաջանա խուճապ, վախ եւ նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները:

(Visited 229 times, 1 visits today)