Արտակարգ.Մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում.մանրամասներ

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնկացություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կնետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Հայկական Ժամանակից հոսպիտալից միայն տեղեկացրին, որ տուժածի վիճակը՝ ծանր է, իսկ թե ինչ վնասվածքներ է ստացել՝ չասացին:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը լրատվականի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:08-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առեւտրի կենտրոնի հարակից շենքերի մոտից վիճաբանության ձայներ են լսվում: Այնուհետեւ 00:20-ին Եղեգնաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արա Մխիթարյանը: «Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 00:15-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5 հասցեի բակից գանգուղեղային տրավմա եւ կոմատոզ վիճակով ԲԿ է տեղափոխվել Մխիթարյանը:

Ինքնակամ ներկայացած տղամարդը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը հենց Հարություն Գրիգորյանն է, որը նաեւ որոշ բարեկամական կապեր ունի Վայոց ձորի մարզպետի հետ: ՀԺ-ն փորձել է մարզպետից ճշտել, թե արդյո՞ք տեղյակ է միջադեպից եւ որքանո՞վ է ինքն առնչվում դրա հետ, քանի որ տեղեկություն կար նաեւ, որ մարզպետն էլ է դեպքի վայրում եղել: Ի պատասխան Սարգսյանն ասաց. «Հարություն Գրիգորյանը իմ հորեղբոր թոռան ամուսինն է: Միջադեպից տեղյակ եմ: Ես այնտեղ չեմ եղել: Հիմա նախաքննություն է ընթանում բան չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ բակում եղել են հարբած զինվորականներ՝ շատ խմած վիճակում, հայրենախառը զրույց են ունեցել միմյանց հետ: Տուն վերադառնալիս իմ օգնականը միջադեպին մասնակից է եղել»:
Սարգսյանի խոսքով՝ իր օգնականը զինվորականներին հորդորել է՝ բակում չհայհոյել, չաղմկել. «Այնուհետեւ հասել են իր վրա: Մնացածը նախաքննությունը ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 126 times, 1 visits today)