«Շաբաթն ուրբաթից շուտ է գալու». Բ. հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԱԾ պետի պաշտոնից Վանեցյանի, ոստիկանապետի և վարչապետի գլխավոր խորհրդականի` ոչ մի օր չաշխատած պաշտոնից Օսիպյանի հրաժականները գուժում են առաջիկայում սպասվող ռեպրեսիվ գործողությունների մասին: Նիկոլն անցնելու է ուժային մեթոդներով մի շարք հարցերի «լուծմանը»` հաստատելով , որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարվել են Նիկոլի ձեռքին մահակ դառնալ` ժողովրդի դժգոհ մասի դեմ բռնի ուժ կիրառելու խնդրում:

Տրված խոստումների իրականացումը Նիկոլը չի կարող անվերջ ձգել, նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք հակազգային և հակապետական են:

Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով:
Շաբաթն ուրբաթից շուտ է գալու»:

(Visited 600 times, 1 visits today)