Քիմ Քարդաշյանը խոստացել է ավելի հաճախ այցելել Հայաստան. Մանրամասներ Քիմ Քարդաշյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։

Վարչապետն իրենց հանդիպումից տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
Նիկոլ Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել ռեալիթի շոուների աստղի հետ և գրել․ «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»:

Ի դեպ, երեկ Քիմը հանդիպում էր ունեցել հայաստանյան մի քանի լրատվամիջոցի՝ այդ թվում՝ Tert.am Life-ի ներկայացուցիչների հետ: Սոցցանցերը, որպես կարևորագույն գործիք օգտագործող աստղից, հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության մասին:

«Կարծում եմ՝ նրա ակտիվությունը սոցցանցերում կարող է արդյունավետ լինել: Մարդկանց շրջանում սոցցանցերը մեծ տարածում ունեն, ուրեմն՝ ինչու ոչ: Հաճելի է սոցցանցերում ունենալ քաղաքական գործիչներ, որոնց հետ մարդիկ կարող են անմիջականորեն հաղորդակցվել, ուստի ՝այն կարող է նաև արդյունավետ լինել»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ երեկ էլ Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում։

 

(Visited 72 times, 1 visits today)