Քիմ Քարդաշյանին նվիրել են իր ծաղրանկարը. Միայն իմանաք, թե ով է հեղինակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հայազգի ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստանում է, նա երեխաների հետ օրերս մկրտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Իսկ երեկ որպես հատուկ զեկուցող մասնակցում էր WCIT -2019 ՏՏ համաժողովին։

 

Երեկոյան Քարդաշյանն ինստագրամյան իր «story»-ում տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրում էր այն նվերները՝ զարդեր, քաղցրավենիք, երգիծական դիմանկար, պայուսակ և այն, որոնք ստացել է հայ երկրպագուներից։
Երգիծական ծաղրանկարի հեղինակը Ագնես Ավագյանն է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Ագնեսը նշեց, որ մասնագիտությամբ նկարչուհի է։
«Ծնվել և մեծացել եմ Երևանում։ Ավարտել եմ Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, այնուհետև Գեղարվեստի ակադեմիան։ Հենց այդ տարիներից աշխատել եմ քաղաքական երգիծանքի մեջ։ Եղել եմ Հայաստանի Հանրապետություն թերթի գլխավոր նկարիչը, որից հետո Armenianow կայքում։ 2006 թվականից ապրում եմ Շվեցարիայում։ Այնտեղ ամուսնուս հետ բացել ենք «Live-Karikaturen» ընկերությունը ։ Ամուսինս զբաղվում է մենեջմենթով, իսկ ես նկարչությամբ։ Հիմնականում աշխատանքս «Live-Karikaturen»-ի մեջ է։ Այսինքն Շվեյցարիայում անհատները, ընկերություններն ինձ վարձում են և ես նրանց միջոցառումներն եմ նկարում։ Տեղում հենց մարդկանց նկարում եմ, միաժամանակ մի քանի հոգու և 8 րոպեում մի մարդու նկարը պատրաստ է լինում։ Ինձ համար կարևորն այստեղ այն է, որ կարիկատուրան այստեղ ոչ թե կլասիկ՝ սև-սպիտակ, ձգած քիթ, մեծացրած ականջ լինի, այլ գունավոր ու հաճելի՝ առաջին հերթին հենց նկարվող անձի համար։ Շեշտն ավելի շատ դնում եմ մարդկանց ուրախ, դրական կողմերի վրա և մարդկանց դա շատ է դուր գալիս։ Օրինակ Շվեյցարիան 7 նախարարների կողմից է ղեկավարվում և ես նրանց նկարել եմ և իրենց դաշնային պալատում այն կախված է»,-նշեց Ագնեսը։

Նա նշեց, որ ամեն տարի աշնանը ընտանիքի հետ գալիս է Հայաստան. «Ամուսինս շվեյցարացի է։ Նա շատ է սիրում Հայաստանը և աշնանային արձակուրդներն այստեղ ենք անցկացնում»։

Ագնեսը նշեց, որ իմանալով, որ այս օրերին Հայաստանում է նաև Քիմ Քարդաշյանը, սպոնտան որոշեց նկարել դիմանկարը .«Հյուրանոցը, որտեղ ինքը մնում է մեր տանից շատ քիչ է հեռու։ Պահի տակ մտածեցի՝ ինչի ոչ, կարելի է այս շանսն օգտագործել և նրան էլ նկարել։ Նկարեցի, տարա հյուրանոց»։

Նկարչուհին ասաց, որ դիմանկարի վրա մի քանի ժամ է ծախսել։ Նա սակայն հրաժարվեց ասել, թե դա ինչ կարժենար, եթե վաճառվեր։

Հարցին, թե բացի Քարդաշյանից, այլ հայտնի աստղերի նկարել է, Ագնեսը պատասխանեց. «Ես այդպիսի նպատակ չեմ ունեցել։ Նույնիսկ նախարարներին, որ նկարել եմ, դա պատվեր է եղել։ Միշտ ուզեցել եմ, որ բիզնեսս առաջ գնա։ Շվեյցարիայում ժամանակ չի լինում այդպիսի բաների, այստեղ արձակուրդի մեջ էի, դրա համար էլ ցանկություն առաջացավ։ Շվեյցարիայում հաջողությունների հասել եմ, շատ կցանկանամ, որ հայրենիքում, հատկապես տեղի ունեցած հեղափոխությունից հետո, կարողանայի սիրելի աշխատանքով նաև այստեղ զբաղվել, հայրենիքիս ծառայել»։

Աշնանը Շվեյցարիայի Արաու քաղաքում տեղի է ունենալու հայկական փառատոն՝ կազմակերպված շվեյցարահայ պարուհի Միշել Փոլադյանի կողմից, որին Ագնեսը նույնպես մասնակցելու է. «Շատ ոգևորված ենք բոլորս այս հնարավորությամբ՝ մեկ անգամ ևս շվեյցարացիներին և աշխարհին մեր մշակույթը ներկայացնելու
է երկու ձեռքով սիմետրիկ տարբեր նկարներ անել։ Նա հայտնվել է ռուսական «Diva» ռեկորդների գրքում և հայկական «Դյութազնագրքում»։

«Տասից ավելի անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել Լիբանանում, Հալեպում, Շվեյցարիայում։ Նկարել եմ նաև Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդին։ Նա ինձ հրավիրեց Բեյրութի իր նստավայր և պարգևատրեց»,- տեղեկացրեց նկարչուհին։

(Visited 93 times, 1 visits today)