ԱԺ-ում ընդմիշտ դժգոհ մարդ կա, ով մինչև հիմա չի հասկացել պետբյուջեն թալանած նախկին իշխանավորների ձերբակալությունները․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բա որ ասում եմ ԱԺ-ն ոմանց տեղը չէր…

ԱԺ-ում ընդմիշտ դժգոհ մարդ կա, ով մինչև հիմա չի հասկացել թե ինչի համար են Հայաստանում իրականացվում ժամանակին պաշտոնը չարաշահած ու պետբյուջեն թալանած նախկին իշխանավորների ձերբակալությունները:

Թե բա.
«Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է շահել ժողովուրդը վերջին շրջանում իրականացված ձերբակալություններից ու կալանավորումներից: Կարծում եմ՝ համարյա ոչինչ…»

Հա էլի, մարդը ինչպես միշտ դժգոհ դեմքով ճիշտ է ասում, ինչի՞ համար են մեղադրանք առաջադրում, ինչի՞ համար են կալանավորում, ինչի՞ համար են պարտադրում գողացածը հետ վերադարձնել բյուջե… թե ասա ինչներիս է պետք…

Իրանք էլ են մարդ, չէ, ասենք թե մի քանի միլիոն էլ գողացել են, պադումայեշ… կամ ասենք պաշտոնական դիրքը չարաշահելով փաստաթուղթ են կեղծել… պա.՛.. մեծ բան են արե՞լ…

Կամ իրանց իշխանությունը պահելու համար մի 10 հոգու սպանեցին, պա՜… մի մեծ բան չի… 10 հոգի ավել, 10 հոգի պակաս… (թող ինձ ներեն Մարտի 1-ի զոհերի հարազատները)։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պատգամավորի էս մտածելակերպով տեսակը իսկական չարիք է երկրի համար ու ռումբ է դրված պետության տակ:

Դե արի ու մի ասա, տո այ ԱԺ վայ պատգամավոր, ժողովուրդն էն է շահել, որ մյուս անգամ պետական պաշտոնյան չի համարձակվի նման «ԲՈՂԿ» ուտի, որովհետև գիտի, որ մի օր դրա համար պատասխան է տալու…

Չնայած ասա դրել ում էս ինչ բացատրում…

(Visited 566 times, 2 visits today)