Հրատապ. Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է անվնաս բնակչության դեմ

Թուրքական բանակի ստորաբաժանումները և նրանց կողմից մարտնչող զորամիավորումները

վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող 20 բնակավայրում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին, թուրք զինվորականները և սիրիական ընդդիմության գրոհայինները փակել են Հասաքե նահանգի կենտրոնի և Հալեպի հյուսիսարևելյան Քոբանիի միջև ընկած մայրուղին:

Բացի այդ, նրանց հաջողվել է գրավել Թել Թամեր, Այն Իսա և Ռաքքա քաղաքներ տանող ճանապարհների հատման կետում գտնվող անցակետը:

Թուրքական ավիացիան և հրետանին ինտենսիվ հարվածներ են հասցնում Ռաս ալ Այն սահմանային քաղաքի ուղղությամբ, որտեղ պատսպարվում են

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի կազմում ընդգրկված քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» զորամիավորման մարտիկները:

Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավ են սկսել հոկտեմբերի 9-ին, որից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝

ԵՄ բոլոր երկրները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմարշավը:

Ֆինլանդիան և Գերմանիան հայտնել են, որ կասեցնում են սպառազինման մատակարարումը Թուրքիային:

Սիրիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական կողմը պայքարելու է թուրքական ուժերի դեմ:

«Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»,- ասել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

(Visited 67 times, 1 visits today)