Ինչպե՞ս կարող է կինը իրեն այդպես պահել. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը

իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Կին թե տղամարդ՝ իմ համար հավասար են գոնե քաղաքականության մեջ, հասարակական կյանքում:

Ու եթե որևէ կին մտնում է քաղաքականություն կամ հանրային կյանք ու իրեն խեղկատակի նման է պահում, ու հանրությունը դա քննադատում է, բավական է մարդկանց դասեր տաք ու բացատրեք և արդարացնեք, թե կին է։

Բոլոր կանայք խելագառ ու խելապակաս չեն, որ ամեն ինչ փորձում եք խեղճ կանանց սեռի ներքո տեղավորեք ու խղճահարություն հայցեք նրանց հանդեպ, ովքեր իրենց ոչ կնոջ, ոչ էլ ընդհանրապես բանական մարդու նման են պահում:

Թարգեք: Թե բա՝ ինչպես կարող է տղամարդը … Բա ինչպե՞ս կարող է կինը իրեն այդպես պահել…

Կներեք, ես իմ հայրական ընտանիքում էլ, իմ ընտանիքում էլ սովոր չեմ կնոջը տեսնել խեղկատակի դերերում, ավելին, տրադիցիոն հայրիշխանություն է եղել ու կա, բայց կնոջ մազին կպնող չկա ու չի լինի ու

կատարելապես ընդունում ենք քաղաքականության, հանրային կյանքում կնոջ լիարժեք, ամենաառավելագույն, տղամարդուն հավասար մասնակցության, բայց ոչ խեղկատակի դերակատարման իրավունքը:

Մինչդեռ ավանդական ու պահպանողական արժեքների քողի տակ հանդես եկող որոշ որձատու լաչառներ լրիվ լպիրշանում են, հետո էլ նեղվում, թե ինչու չեն հարգում: Այսքանը, բարի գիշեր:

(Visited 772 times, 1 visits today)