Ու՞մ էիր ասում «Սատկացրել եմ, եկեք». Ալիս Սողոմոնյանի կոշտ արձագանքը Նաիրի Հունանյանի ազատ արձակման դիմումին

ԼՈՒՐԵՐ

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

ռՈԲԵՐՏ քՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ… նԱԻՐԻ հՈՒՆԱՆՅԱՆԸ

Այս երկուսին էլ ատում եմ հավասարապես:

Բայց հիմա, երբ մարդասպան նաիրի հունանյանը, 20 տարվա իր կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ, դիմել է իրեն վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, ինձ մոտ մի շարք հարցել են առաջանում:

Այդ հարցերի պատասխանը չունենալուց է, որ ես հիմա ԱԺ-ում ոճրագործություն իրականացրած նաիրիին զույգացնում եմ ոչ պակաս ոճրագործ (մարտիմեկյան դեպքերը և՝ էլի) ռոբերտ քոչարյանի հետ:

Քննչական կոմիտեի աշխատաոճին ես ծանոթ չեմ, բայց, որպես հայ կին, որպես հոկտեմբերի 27-ի խարանը չմոռացող, որպես նաիրիի և իր բանդայի կողմից ԱԺ-ում գնդակահարված ազնիվ մարդկանց ու

նրանց իրավահաջորդների նկատմամբ խորին հարգանք ունեցող, առաջադրում եմ իմ հարցերը, որոնք կարող են նաիրիին տալ քննչական կոմիտեում, եթե ընդունվի նրա դիմումը և քննություն կազմակերպվի:

Եթե նաիրին ազնվորեն, իր արարքների համար զղջացածի կերպարանքով ներկայանա քննչական կոմիտե և պատասխանի այս հարցերին, Աստված իր

հետ, ուր ուզում է գնա՝ թե նորից բանտ, թե Հուդայի ճակատագրով՝ անեծքների ծով կամ քավարան:

Այս իմ տրվող հարցերին նրա պատասխանից հետո գոնե մեր ժողովուրդը, այդ ոճրագործությունից տարիներ անց, կիմանա, թե վարչապետ դառնալ երազող ու

այդ խոստումը ստացած նաիրին ու՞մ ցուցումներով և ու՞մ աջակցությամբ անարգել մտավ Ազգային ժողով:

Հարցեր նաիրիին.
1.-Ու՞մ էիր զանգահարում, երբ արդեն կատարել էիր քո հանցանքը և ասում էիր. «Սատկացրել եմ, եկեք»:

2. Ի՞նչ էիք պայմանավորվում կամ ինչի՞ մասին էիք խոսում սպանդից հետո ԱԺ-ում քեզ հանդիպած ռոբերտ քոչարյանի հետ:

3. Նախագահ կոչված քոչարյանը, մինչ սպանդը, քեզ խոստացե՞լ էր վարչապետի պաշտոն:

4. Քեզ ո՞վ և ինչպե՞ս օգնեց նախապես ԱԺ տեղափոխել զենքեր, ո՞վ և ինչպե՞ս օգնեց, որ դու և ընկերներդ անարգել մտնեք ԱԺ:

Հարցեր քոչարյանին.

1.Ի՞նչ եղավ նաիրիի հետ քո (այս պարագայում ԴՈՒՔ-ը հարկի չի) զրույցի ձայնագրությունը:

2.Ինչո՞վ ես բացատրում, որ 27-ի դեպքերի ակամա վկաները, Երևանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, վաղաժամ զրկվեցին իրենց կյանքից:

…Քննչական կոմիտեի հարգարժան ըկերներ, խնդրում եմ նկատի ունենալ, որ վերոնշյալ հարցերը Հայաստանի յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու շուրթերին են եղել ու անպատասխան են մնացել այդ անիծյալ հոկեմբերի 27-ից մինչ այսօր:

Զզվանքս ու ատելությունս երկու ոճրագործին
և հարգանքս ձեզ՝ քննչական կոմիտեի քննիչներ, որ գտնեք այս հարցերի պատասխանները:

Հույսով սպասող՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Оцените статью
error: Content is protected !!