Հենրիխ Մխիթարյանին ընտրեք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ․ Նորայր Նորիկյանի կոչը ՀՖՖ-ին

ԼՈՒՐԵՐ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հենրիխ Մխիթարյանին ընտրեք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ, ով իր օրինակով կարող է իսկական բեկում մտցնել հայկական ֆուտբոլում։

Միայն նրա ներկայությունը և բարեհաջող գործունեությունը կարող է որակապես այլ մթնոլորտ ստեղծել ֆուտբոլի ֆեդերացիայում։

Ուզում եմ հավատալ, որ նա կարող է հազարավոր պատանի ֆուտբոլիստների համար վարակիչ դառնալ և ստեղծել այնպիսի միջավայր, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց ուեննալ արժանի ու մրցունակ ֆուտբոլային թիմեր ու ազգային հավաքական։
Այո՛, թող մի քիչ էլ այս հարցում օրիգինալ լինենք։

 

Թո՛ղ մեր հավաքականի լեգենդար ավագը, ով այս պահին գործող ֆուտբոլիստ է և խաղում է իտալական ՛՛Ռոմա՛՛ թիմում, դառնա իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

Սա նաև յուրօրինակ ուղերձ կլինի ֆուտբոլային աշխարհին, որ Հայաստանը Հենրիխի կերպարով է տեսնում իր ֆուտբոլի ապագան․․․

Оцените статью
error: Content is protected !!