Ինչու՞ է աղմկում Մեյթիխանյան

ԳԼԽԱՎՈՐ

ԼևՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԸ ՓՈՐՁԵԼ Է ՍՈՂՈՍԿԵԼ ՔՊ ԿԱՄ Ի՞ՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՄԵՅԹԻԽԱՆՅԱՆԸ

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությանը հիմնականում դեմ են դասախոսները:

Հենց նրանք են փորձում դասադուլներ և նստացույցներ կազմակերպում:
Դասախոսների մեջ ամենա ակտիվ ընդիմախոսը դա Սերժիկի եղբոր հովանավորյալ Փառանձեմ Մեյթիխանյանն է:
Չէի անրադառնա այս թեմային, եթե հայոց լեզվի այս << պաշտպանի>>, ուսանողների կողքին << կանգնողի>> մասին համացանցը ողողված չլիներ հենց նույն ուսանողների հրապարակումներով:

Այսպես ըստ համացանցում տարածված լուրերի
1. 2009թ-ին «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստների կողմից իրականացվեց «Կաշառակեր դասախոսներ» ակցիան, որտեղ նույն ուսանողները Փառանձեմ Մեթիխանյանին շնորհեցին <<պատվավոր>> երրորդ տեղը:


2. 2010թ-ին ինքնասպանություն գործեց ԵՊՀ ուսանող Գոհարիկը, քանի որ չէր ունեցել 200 Ամն դոլար, որպեսզի Մեյթիխանյանի մոտ ստանա հայոց լեզվի ստուգարքը:
3. Լինելով Սերժիկի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմը, ամեն տարի ընդգրկվել է ԵՊՀ քննական հանձնաժողովում, այս հանգամանքը նաև լայն հնարավորություն է տվել տիկին Մեյթիխանյանին զբաղվել ապօրինի տնտեսական գործունեությամբ, այն է տանը հայոց լեզու պարապել ԵՊՀ դիմորդների հետ, որոնք հիմնականում պաշտոնյաների երեխաներ էին:

Ըստ լուրերի Մեյթիխանյանը ոչ այնքան հայոց լեզու էր պարապում պաշտոնյաների զավակների հետ, այլ ընդամենը քննական թեսթերն էր նրանց տալիս, արդյունքում նրա մոտ սովորողները ստանում էին բարձր բալեր:Ի դեպ սույն տիկնոջ մոտ է այս տարի սովորել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդին և կրկին ստացել 19.75 բալ հայոց լեզվի քննությունից:
4. Ըստ հավաստի լուրերի սույն տիկնոջ բիզնեսում 50/50 փայաբաժնով մասնակից է եղել Սերժիկի եղբայր Լևոն Սարգսյանը, ի դեպ հենց վերջինիս մեկ զանգով տիկին Մեյթիխանյանը դարձավ դոկտոր, որի շնորհումը գործնկերները փայլունս նշեցին <<Մելոմաններ>> ռեստորանում:
Բայց ուշագրավն այն է, որ սույն << հայասեր և սկզբունքային>> տիկինը, մինչև մազերի ծայրը սերտաճած լինելով Սերժ Սարգսյանի ընտանիքի և ՀՀԿ-ի հետ, հեղափոխությունից օրեր անց դուրս է գալիս ՀՀԿ-ից և դիմում է ներկայացնում ՔՊ անդամագրվելու համար, բայց ՔՊ-ն մեր <<հայրենասերին>> չի ընդունում իր շարքերը:
Տրամաբանական է, որ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը փաստացի զրոյացնում է Մեյթիխանյան-Լևոն Սարգսյան տասնամյակներ տևող բիզնեսի շահույթը և Մեյթիխանյանը պայքարում է իր բիզնեսի գոյատևման համար:
Այստեղից էլ պարզ է, թե ինչու և ում ցուցումով է տիկին Մեյթիխանյանը հիշել, որ ինքը հայ է, հայագետ և պետք է պայքարի հայոց լեզվի համար:
Ամփոփեմ ՝
Մեյթիխանյանը միակը չէ, նախկին ցեղասպան ռեժիմի կոռուպցիոն գործընկերներից, ովքեր դեռ պաշտոնավարում են:
Քանի դեռ նրանք կան, ՀՀ ում չի դադարելու խժդժությունները և սաբոտաժը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արտակ Գալստյան

Оцените статью
error: Content is protected !!