Ձեզ Աստված է պատժում , իշխանությունը կապ չունի․․․

ՀԵՏԱՔՐՔԻՐ

ՁԵԶ ԱՍՏՎԱԾ Է ՊԱՏԺՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ……..

Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ նշել է՝

— որ խուզարկում են իր հետ առնչվող , երբևիցե իրեն բարև տվող անձանց տները
— որ մեղադրանքը մտացածին է, որ ուղիղ ճնշում է գործադրվում ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ որևէ ցուցմունք կորզելու համար։


— որ արդեն կա 10 քրեական գործ, որոնք ռեժիմի կարծիքով, առնչություն ունեն իր, իր ընտանիքի կամ շրջապատի հետ։
— որ Իրավապահներն արդեն անցկացրել են ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու։ Ամեն անգամ նույն մոլուցքով` պարտադրել մարդկանց ինչ-որ բան ասել իմ կամ իմ ընտանիքի մասին:

Վերջում էլ այս ամենը Միքայել Մինասյանը անվանել է քաղաքական ռեյդ;
Կարծում եմ պ-ն Մինասյանը լավ պատկերացում չունի քաղաքական ռեյդի, շինծու գործերի միջոցով մարդկանց ունեզրկելու, քաղաքական հակառակորդներին անմեղ դատապարտելու տեխնալոգիաների մասին:

 


Հավանաբար իր աները՝ Սերժ Սարգսյանը խնայել է նրա նուրբ հոգին, նրան սթրեսի չենթարկելու համար ուրիշներին արգելել, ինքն էլ չի պատմել այդ երևույթի մասին և պ-ն Մինասյանը համոզված է եղել, որ Հայաստանը ամենաժողովրդավար երկիրն է, որտեղ թևածում է միայն օրենքը:
Այսօր փորձեմ խախտել այդ արգելքը և բացեմ պ-ն Մինասյանի աչքերը:
Բերեմ երկու օրինակ:

Սամվել Դիլոյան, Վանաձորի Արցախ պուրակի պաշտպան, դատապարտվել է 12 տարի ազատազրկման իր կողմից չկատարած սպանության համար: Համարձակվել էր խոչնդոտել աներոջդ ՝ Սերժ Սարգսյանին , Արմեն Գևորգյանին և Սամվել Մայրապետյանին պղծել Վանաձորցիներ սրբավայր համարվող Արցախ պուրակը: Ի դեպ, երբ բազմաթիվ մարդիկ տեղեկացրել էին աներոջդ, որ Սամվել Դիլոյանը անմեղ է, Սերժ Սարգսյանը պատասխանել էր << Գիտեմ, անմեղ է , որ 12 տարի ենք կարդացել, եթե մեղավոր լիներ Ցմահ կնստեր>>:
Կարծում եմ, որ դու և աներդ իրար հետ զրույցներում անկեղծ էք, կարող ես հարցնել նրանից Սամվել Դիլոյանի և Արցախ պուրակի մասին, չեմ կարծում կստի քեզ:

Երբ կհարցնես Սամվել Դիլոյանի գործի մասին, կարող ես հարցնել նաև իմ՝ Արտակ Գալստյանիս գործի, ապրիլյան քառօրյայի, բիլիարդի, մակալայնի և կես միլիոն դոլար ինձանից պահանջված կաշառքի մասին:

Կհարցնես աներոջդ, թե արդյոք բարոյական էր, քաղաքական ընդիմախոսին առանց հարուցված քրեական գործի կալանավորելը, նրա պաշտպանի, տղայի, եղբոր, ընկերների և բարև տված անձանց նկատմամբ գործեր հարուցելը, նրանց տներում խուզարկություններ կատարելը, միայն թե վերջիններս ինչ որ մի բան պատմեին իմ մասին:

Կհարցնես նաև, թե որքան էր օրենքով, ինձանից կես միլիոն դոլար կաշառք ուզելը, մեկնաբանելով, որ ձեր ռեժիմի ժամանակ գումար եմ աշխատել, տուն եմ կառուցել և ձեր հետ չեմ կիսվել: Նույնիսկ տունս էիք գնահատել և գնորդ էիք ճարել:
Նման դեպքեր հազարներով քեզ կպատմեմ, բայց չծանրաբեռնեմ, տուր այս հարցերը Սերժին և կհասկանաս իրականում, թե որն է քաղաքական ռեյդը:
Հավատա, ձեր հետ այսօր կատարվածի հետ իշխանությունը կապ չունի, ձեզ Աստված է պատժում և դուք ճաշակում էք բումերանգի օրենքը:


Դուք այն աստիճան թալանեցիք, ունեզրկեցիք, այս երկիրը, այնքան մարդկանց ճակատագրեր խեղեցիք, որ ստիպված Աստված սկսեց ձեր արածները հենց ձեզ վերադարձնել:
Վատիկանում ես եղել, որքան էլ որ ձեր կրոնին հակասում է, պետք է որ ավետարան կարդացած լինես, իսկ այնտեղ գրված է ՝ Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:
Ավարտվել են միջնադարյան ինդուլգենցիայի ժամանակները, այլևս փողով մեղքերի թողություն ստանալ չէք կարող:
Ինչպես վարվել էք, այնպես էլ ստանում էք, հավատա, Աստծուն փող պետք չէ, ապացույց պետք չէ, նա տեսել է ամեն ինչ և դուք փրկություն ունենալ չէք կարող:
Համակերպվեք և սպասեք անխուսափելի հատուցման ժամին, այն արդեն շատ մոտ է:

Արտակ Գալստյան

Оцените статью
error: Content is protected !!