Էս գրառումս հատուկ գրել եմ Շուշան Պետրոսյանի համար․ Լիզա Ճաղարյանի անդրադարձը

ԼՈՒՐԵՐ

Լրագրող ԼիզաՃաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին շրջանի «ընդդիմադիր» կոչեցյալ նախկինների եւ նրանց հացկատակների ամենազավեշտալի էջերից մեկը.

Սոցցանցերում կարդացի, որ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մասնակցել է Արայիկ Հարությունյանի դեմ ցույցին՝ ի պաշտպանություն… ուշադրություն… հայոց լեզվի։

Ես շատ հին սերնդից եմ ու չեմ մոռացել (մոռանալու բան չի), թե ինչ շանթուորոտի էինք արժանանում «սրբապիղծներս», երբ հարցնում էինք այս պարոնի երջանկահիշատակ հայրիկին, թե ինչու համառորեն մի հայերեն բառ չի արտաբերում։

Հիշեցնեմ. Ռոբերտ Սահակյանցը Հայաստանում է ապրել իր ողջ գիտակցական կյանքը, այսինքն՝ չափահաս դառնալուց հետո (վստահ եմ, պարոն Սահակյանցը, ինչպես կասեր Հրանտի Աղունը՝ «ունթյունակ» մարդ էր եւ հաստատ կարող էր երեսուն-քառասուն տարում հայերեն սովորել)։

Հնարավոր չի մոռանալ նրա ագրեսիվ թուքումուրը «գեղցիներիս» նկատմամբ, որ տարակուսում էինք, թե ինչու է այդպես համառորեն արհամարհում իր երկրի պետական լեզուն, չէ՞ որ ինքը լավ մուլտեր էր նկարում, Քոչարյան Ռոբերտի «թիմից» էր, ո՞նց կարելի էր նրան նման պահանջ ներկայացնել։

Էս գրառումս հատուկ գրել եմ Շուշան Պետրոսյանի համար, որ գցի-բռնի, թե Սահակյանցներին «բան ասողիս» հետ ո՛նց «գործ ունենա»։

Оцените статью
error: Content is protected !!