Բացառիկ․ Ինչպիսին էր Սևանա կղզին 1900 ական թվականներին․ լուսանկարներ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մեր ժողովրդին բախտ է վիճակվել հազարամյակներով ապրելու մեզ կյանք պարգևող քաղցրահամ (խմելու) ջրի` մեր տարածաշրջանի միակ հսկայական շտեմարան հանդիսացող Սևանա լճի հարևանությամբ,

որը նախկինում, ջրի հայելու իր անհամեմատելի բարձր մակարդակի (մոտ 15 մետր) շնորհիվ (չհաշված վերջին 80 տարիները) կարողացել է դարեր շարունակ գոյատևել, նպաստելով և ապահովելով բավականին հավասարակշռված, գրեթե անփոփոխ, կայուն և առանց ցնցումների էկոհամակարգ, իր կենսաբանական լիարժեք և նորմալ վիճակով:

Սևանա լճի կղզին 1898 թվականին:

Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931-ին և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ` կղզում հանգստյան տուն կառուցելու համար։

Սևանի վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարը կղզում ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:

Լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ (Joseph de Baye), ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ:

Սևանի կղզին 1933 թվականին

Оцените статью
error: Content is protected !!