Պաշտոնական․ ՀՀ վարչապետի խոսնակը՝ Շահեն Հարությունյանի արարքի մասին

ԼՈՒՐԵՐ

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։

Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

Оцените статью
error: Content is protected !!