Ալեն Սիմոնյանի կոշտ հայտարարությունը՝ ուղղված ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին

ԼՈՒՐԵՐ

«Ես հիշում եմ, որ տիկին Սամսոնյանը գնում էր, զիբիլի ֆոնի վրա սելֆիներ էր անում, ելույթներ էր ունենում:

Ես չեմ հասկանում՝ խնդիրն ինչո՞ւմ է կայանում, որ զիբիլի ֆոնի վրա այլևս սելֆի անելու հնարավորություն չկա՞»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեղից բացականչեց, որ կա: «Եթե կա, դուք կարող եք այդ հնարավորությունից օգտվել, պարոն Գորգիսյան»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությանը:

«Եկեք համեմատենք Երևանը և Աբովյանը: Աբովյան քաղաքում տարիներ շարունակ քաղաքապետ է հանդիսացել ԲՀԿ ներկայացուցիչը:

Եվ մեծ հիվանդանոցի փոխարեն կարող էր մի հատ փոքրիկ հիվանդանոց կառուցել արաբական էմիրություններից եկած այդ անձը:

Չի կառուցվել, որովհետև 4 տարի կառավարման հետևանք Աբովյան քաղաքում եղել է 5 քրեական գործ, դեռ 5 քրեական գործ:

Եկեք հլա փոքր քաղաքների վրա գործ արեք, նոր խոսեք»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Оцените статью
error: Content is protected !!