Դատարկ խոսքեր շաղ տալ պետք չէ. Քաղաքապետի խոսնակի արձագանքը Ծառուկյանի հայտարարությանը

ԼՈՒՐԵՐ

«Քաղաքապետարանը որևէ առաջարկ չի ստացել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից նշած անձանցից կամ կազմակերպություններից,

դատարկ խոսքեր շաղ տալ պետք չի, պետք է բերել նախագծեր և սկսել իրագործել այդ նախագծերը»,- այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը,

որ Աբու Դաբիի թագաժառանգն ու ԱՄէ հյուրանոցային ցանցի սեփականատերը քաղաքապետի հետ հանդիպումից դուրս են եկել հիասթափված և սառեցրել են ներդրումները։

«Անկախ նրանից թե այցելուն կամ քաղաքապետարանի հետ որևէ ծրագիր սկսելու մտադրություն հայտնած անձը ինչ տիտղոսներ կամ ծագումնաբանություն ունի, քաղաքապետարանը վերաբերում է նույն կերպ և նույն մոտեցումն է ցուցաբերում բոլոր դեպքերում՝

եթե ներդրումային առաջարկ անող անձի նպատակները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և Երևան քաղաքի զարգացման տեսլականներին, ապա որևէ խոչնդոտ չի կարող լինել»,- նշեց խոսնակը։

Հարցին՝ հանդիպման նպատակը ո՞րն է եղել՝ Կարապետյանը նշեց. «Քաղաքապետը պարբերաբար հանդիպում է տարբեր անձանց հետ,

այդ թվում նաև պոտենցիալ ներդրողների հետ և բոլոր ներդրողների հետ բարյացակամ ընդունելություն է արվում և ներկայացվում է քաղաքի զարգացման առաջնահերթությունները,

տեսլականը և առաջարկ է արվում գալ և մասնակցել քաղաքի զարգացմանը՝ իրենց ներդրումներով և իրենց ծրագրերով։

Պետք չէ էմոցիոնալ զեղումների տրվել, պետք է ուղղակի վերցնել պրոեկտները, բերել և մուտք անել Երևանի քաղաքապետարան»։

Ճշտող հարցին՝ նշված անձանց կողմից որևէ գործնական առաջարկ չի հնչել՝ Կարապետյանը նշեց.

«Ես հանդիպման մանրամասներից տեղյակ չեմ, համենայն դեպս գործնական առաջարկ պարոն Ծառուկյանի նշած անձանց կողմից չի եղել»։

Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանան ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել էր.

«Ամեն մեկն իր հնարավորությունը պետք է օգտագործի, կապ չունի դիմություն է, թե ընդդիմություն է։

Ես կարող եմ իմ օրինակը բերել, որ հրավիրելով Աբու Դաբիի թագաժառանգին, իմ գործընկերներին, Էմիրաթների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը, նրանք ցանկություն են հայտնել ՀՀ-ում ներդրումներ կատարել։

Ինչ ասում եմ, կարող եք ճշտել քաղաքապետից և ճարտարապետ Մեսչյանից։ Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր Երևանի կենտրոնում երկու հյուրանոց կառուցել, որպեսզի զբոսաշրջությունը զարգանար։

Իսկ թագաժառանգն ուզում էր այստեղ հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին այդ հիվանդանոցից։

Նրանք հանդիպել են քաղաքապետի հետ և այդ հանդիպումը տևել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել և այդ ներդրումը սառեցրել են»։

Оцените статью
error: Content is protected !!