«Կինը բուրդ է. ինչքան ծեծես, էնքան կփափկի». Մետրոպոլիտենը մեկնաբանում է

ԼՈՒՐԵՐ

Արման Ղուկասյան անունով օգտատերը ֆեյսբուքում նկար էր հրապարակել, կից գրելով.«Ժող ջան, հենց նոր եմ նկարել։ Սորոսի հիմնադրամը մտել է Երևանի մետրոպոլիտեն և թեժ գծեր է ստեղծել այն կանանց համար, որոնք ենթարկվում են բռնության։

Սորոսի հիմնադրամը իրեն դասում է մեր ոստիկանությունից վեր։ Ասենք բռնության ենթարկված կինը պետք է զանգի Սորոսի հիմնադրամին, այլ ոչ թե ոստիկանություն։

Տեսեք ուշադիր, թե ինչ է գրված և ներքևի մասում պարզ երևում է, որ Սորոս պապին ու Լարիսան պատրաստ են պետության գործառույթները վերցնեն իրենց վրա։

«Բաց հասարակություն» հիմնադրամներ»։

ArmDaily.am-ին Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնեց, որ գովազդը կառույցի համար եկամտի այլ աղբյուր է.

«Գովազդատուն դիմում է մետրոպոլիտենին, կնքում պայմանագիր և գովազդատուն որոշում է, թե որ վայրում պետք է փակցնի իր գովազդը։ Կնքելուց հետո վճարում է գովազդի գումարը և տեղադրում»։

Խաչատրյանը նշեց, որ գովազդի համար սահմանափակումներ չկան, եթե այն չի հակասում Գովազդի մասին ՀՀ օրենքին. «Սա կարելի է դիտարկել նաև որպես սոցիալական գովազդ»։

Հարցին՝ կոնկրետ ո՞ր հիմնադրամն է գովազդի համար դիմել, խոսնակը պատասխանեց.««Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն է մեզ դիմել՝ ընդդեմ կանանց և աղջիկների դեմ բռնությունը կանխարգելող պաստառների համար»։

Оцените статью
error: Content is protected !!