Ողբերգական դեպք. Բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի

ԼՈՒՐԵՐ

Երեկ «Իջեւան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի։

ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում հավանական չհամարեց այն տեղեկությունը, որ աղջիկը մահացել է սնկային թունավորումից։

«Իր հիվանդությունն է եղել հիմնական պատճառը։ Վահանաձեւ գեղձի ուռուցք է ունեցել, ծանր ընթացքով։

Հավանականություն ավելի մեծ է, որ իր հիվանդության երկրորդային բարդություններից է մահացել, ոչ թե սնկային թունավորումից»,-նշեց նա։

Оцените статью
error: Content is protected !!