«…Մեր մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում». Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարաությունը

ԼՈՒՐԵՐ

Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե որեւէ ոստիկան իրեն սխալ պահեր, անձամբ կհետեւեր, որ այդ ոստիկանը պատժվեր:

Ըստ Սիմոնյանի, «ՀՅԴ-ի այդ գործելաոճը որեւէ աջակցություն ժողովրդի մոտ չի գտնելու, որովհետեւ չի կարելի դեմ տալ ու հետո գալ ու դեմքի լուրջ արտահայտությամբ ասել՝ տեսա՞ք ինչ արեցին մեր երիտասարդները:

ՀՅԴ-ն ուզում է վերակենդանանանալ, դրանով ընդհակառակը, վատնելու էիր ունեցած վստահությունը, որովհետեւ շինծու օրակարգերով որեւէ բանի չեն հասնելու»:

ՀՅԴ-ականները զգուշացրել էին, որ եթե անգամ Արայիկ Հարությունյանը արտերկիր մեկնի, գործուղումների գնա, իրեն հետապնդելու են, ուստի հարցին՝ երկրի վարկանիշին չի՞ վնասի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ի՞նչ է նշանակում հետապնդելու են ԿԳՄՍ նախարարին: Թող ակցիա անեն, չեմ բացառում, որ մի օր էլ ես կանեմ, բոլորն ազատ են անելու, բայց հետապնդել որեւիցե քաղաքական գործչի արդեն իսկ լավ չէ»:

Երբ լրագրողներն ասացին՝ ավելի լավ չէ՞ր ընդունել երիտասարդ ցուցարարներին, խոսել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«ՀՅԴ-ական բարձրաստիճան պաշտոնյաները, որ հեռախոսով կանգնում են նախարարության շենքի մոտ ու ասում են՝ դե ասեք թող շուտ մարդ գա, մեր մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում, էդ բաները որ անում են, պիտի հաշվի առնեն, որ ՀՀ-ում սաղ տեսախցիկ է ու մարդիկ լսում են: Պիտի ուշադիր լինեն»:

Оцените статью
error: Content is protected !!