Այ մարդ էս ինչ վնգստոց է, էլ դու սուս․ Ասա՝ ընչի եք խառնվել իրար, շուտ կնստի, շուտ կելնի․ Լևոն Բարսեղյանի անդրադարձը

ԼՈՒՐԵՐ

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին մի սպասեք, թանկագիներս

Այ մարդ էս ինչ վնգստոց է, էլ դու սուս: Ասա՝ ընչի եք խառնվել իրար, շուտ կնստի, շուտ կելնի, չհասկացա՞ք դեռ, որ պրոպագանդայի, հաչի, ստի, մանիպուլյացիայի ու վնգստոցների վրա միլիարդ էլ ծախսեք, ոչ հանրային կարծիք կարող եք փոխել, ոչ ձեր գանձագողերին ու հողատուներին կազատեք հատուցումից:

Կաղկանձիչների ու գեբելսակապիկների հարյուրյակներն էի թերթում քիչ առաջ, ֆեյքերի հոսքագծերը՝ մի կողմ. «հորաքույրը՝ Յակուտիայից», «քեռին Սիկտիկվարից», «պապան՝ Ամստերդամից», «մաման՝ Կլայդերմանից» ու «մտահոգ քաղաքացիները՝ մանավանդ, Երեւանից» վիճակներ են:

Ուզում եմ սաղին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում հավաքել ու հարցնել,- էն, որ սերժիկներն ասում էին «ամայի, նշանակություն չունեցող հողեր էին….», դեռ չէիք ծնվե՞լ, թե՞ ծելեվիզոր չունեիք, գուցե ինտերնե՞տ դեռ չկար, էն, որ ՊԱԶ-ի վարորդը միլիոնատեր էր դառնում, ինչո՞ւ ձեզ չէր սովորեցնում էդ ձեւը, էն, որ ցուցարար էին գնդակահարում, պետական զենքով՝ կրակողները մկրտված չէի՞ն, թլպատված էի՞ն գոնե:

Տռաքվելու եք, եղունգներդ եք ուտելու մինչեւ արմունկներդ, հետո ոտներիդ եղունգներն եք ուտելու, հետո իրար եք ուտելու: Գիտեք, ես բարեխղճորեն, տասնամյակը 200 անգամ ասել եմ.«Նյուտոնի երրորդ օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել», էդ հայվաններից մեկը չբացեց ֆիզիկայի դասագիրքը, տեսներ՝ էդ ինչ է նշանակում, ասում էի.

«Հատուցում է լինելու, ոմանք դրան Աստված են ասում, ոմանք՝ արդարություն», ոչ մեկը չմտածեց, թե ոնց կարող է մենթապետությունը մաքուր ձեռքերով քանդվել, երբ ասում էի՝ «Հաց չորացրեք», մեկը չասաց՝ կարող է՞ սա լուրջ է ասում, ու … էդ ուղեղով մի ամբողջ պետություն եք կզած պահել կամ կզած պահողների հետույքը լիզել, բոլոր հնարավոր դիրքերով: Էդ անուղեղներին թվացել է, թե, մինչեւ հատուցում էլ լինի, կամ էշը կսատկի կամ էշատերը:

Ես երեւի բոլորից լավ գիտեի, կներեք լոպազական դրվածքի համար, որ հազվադեպ են զավթարար ռեժիմները արագ փլվում, բայց անհնար չէի համարում, ու արդեն մեկուկես տարի է ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ հպարտ եմ, ե՛ւ բախտավոր եմ, եւ երեւի շատերն իմպես, որ մենք տեսանք հակամարդկային, հրեշական համակարգի սասանումն ու դղրդոցով փլզումը:

Ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե էս կռիվը վերջ ունի: Իշխանությունը մարդուց դարձնելու, մարդուն վերադարձնելու, մարդուն ամենավերում տեղավորելու, հավաքական եւ անհատական մուրազների կառուցման ճամփան ու մաքառումը վերջ չունի, ամեն օր ու ժամ կարիք կա մարդկային արժանապատվության, իրավունքների եւ, հատկապես, ազատությունների համար կռվել, զոռել, պնդել, ամրապնդել ու էլի քայլ անել, հետո էլի ու էլի:

Որեւէ դադար անկում է, պարզ ասած: Ոչ ոք ոչ մեկին ազատություն չի նվիրում, ազատությունը նվիրաբերելի բան չէ, կամ նվաճում են, կամ վերադառնում կոնցլագեր՝ մի աման ճաշի ետեւից:
Ահա այսպիսի շատ խորքային համոզմունք ունեմ:

Ուզում եմ, որ բոլոր գյլամապիցցառուները, գեբելսակապիկները, սերժաբարոներն, իրենց քեռանք Մասկվայից ու խնամիք Վատիկանի կողքի պադվալներից իմանան այն, ինչ ասել եմ անցած տարիներին մի քանի անգամ.-Դուք, արդուկած ուղեղներով կաթնասուններ, շարունակ թերագնահատելու եք մարդկային արժանապատվության ներուժը, հետո կապտած վերագնահատելու եք, ու նորից պարզելու եք, որ թերագնահատել եք:

Ես վաղուց ավելի կարեւոր բան չունեմ անելու, քան կյանքս դնել ձեր ազատագրման համար, գոնե ձեր ձագերի ազատագրման, կամ էլ թոռների, կամ էլ ծոռների: Ձեզ համար չեմ դրել, ինձ ու իմպեսների համար եմ դրել, որ շնչելը հեշտանա: Իսկ ես, ինչ խոստանում եմ, անում եմ»:

Оцените статью
error: Content is protected !!