Արտակարգ դեպք․ Ծննդատանը Կրկին նորածին է մահացել

ԼՈՒՐԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝

դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և վաղաժամ կեսարյան հատումը կայացվել է անփույթ,

ինչի հետևանքով վիրահատության ժամանակ իր զույգ պտուղներից մեկը մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оцените статью
error: Content is protected !!