Էս էն նույն ոչնչությունն է, որ խելագարի նման ներխուժեց Հյուսիսային պողոտա, ատրճանակ հանեց նստարանին նստած տատիկների վրա․ Լիզա ճաղարյան

ԼՈՒՐԵՐ

Լրագրող Լիզա ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն երեք շաբաթ է «Հրապարակ» կոչեցյալ կայքը չեմ կարդում։ Քիչ առաջ պատահաբար մի գրառում տեսա՝ Մեհրիբանին Արցախ հրավիրելու դեմ մի էժանագին բարբաջանքով։ Հղումը բացեցի, տեսա տակը գրված է՝ Հասմիկ Բաբաջանյան, առանց կարդալու փակեցի։

Բայց մի վերնագիր էլ աչքովս ընկավ։

Վերնագիրը սա է. «ԱՐԱ, Բ-Ի ՏՂԱ, ԷԴ ԴՈՒ «ԵՍ» ՉՈՒՆԵ՞Ս»:

Տեքստը սա է. «Նոր դիտեցի, թե ինչպես մի հատ երիտասարդ պատգամավոր ելույթ էր ունենում ու անընդհատ ասում ր «մենք»։ «Մեզ չեք կարա, մենք ասեցինք, մենք հանդուրժեցինք…»… Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս։

Ու ո․ մտնելով տեղավորվել ես ոհմակի մեջ, որ ապահով լինի ու էնտեղից վնգստում ե՞ս։ Բա որ էդ ոհմակը ցրվի։ Չես մտածե՞լ, որ մնալու ես մենակ։ Բա էդ ժամանակ քեզնից ի՞նչ ես ներկայացնելու, այ մանդավուշկա։ Ռագատկով կսատկացնեն, կեթաս կկորես, էշի տղա։ Կամ էլ կաշառքի վրա ես տնկվելու։

Անամոթաբար իրենց չունեցած «եսն» էլ կորցնում են, գնում դառնում են «շատեր»։ Իսկ չեն հասկանում, որ լինել շատեր՝ նշանակում է լինել քաք։Մարդ է՞լ 30-ի չհասած դառնա քաք…»։

Կարդացի՞ք։

Գաղափար չունեմ, թե էս գարշահոտ աղբն ում է ուղղված։ Բայց հիանալի գիտեմ, թե էս աղբն ում բերանից է թափվել՝ ոչ անհայտ Վահրամ Սահակյանի։

Էս էն նույն ոչնչությունն է, որ նախկին հանցագործներին էնքան էր սիրում, որ խելագարի նման ներխուժեց Հյուսիսային պողոտա, ատրճանակ հանեց նստարանին նստած տատիկների վրա՝ բնականաբար բերանից աղբ թափելով, թե ոնց ենք համարձակվում ռոբասերժիկների դեմ պայքարել։

Ծեծի արժանի էր, բայց մեզանից ոչ ոք չուզեցավ իր ձեռքերը կեղտոտել էս տականքին դիպչելով, իսկ ոստիկանությունն էլ, բնականաբար, էս արարածին քնքշանքով տուն ուղարկեց։

Ա՛յ սրա նմաններն են հիմա պայքարում ներկա իշխանության դեմ, ու սրա նմանների զազրախոսություններն են տարածում սաթոմազոխիստ «անաչառ» կայքերը։
Կարճ՝ յա՛խք։

Оцените статью
error: Content is protected !!