Տավուշի մարզում թթենին դարձյալ բերք է տվել․ լուսանկար

ԼՈՒՐԵՐ

Տավուշի մարզում թթենին դարձյալ բերք է տվել։ Այս մասին Facebook-ում գրել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Ոմանք չէին հավատում, որ թթենին 2–րդ բերքն է տվել։ Համոզվեք, այսօր եմ նկարվել»,– գրում է գյուղապետը` հրապարակելով բերքառատ թթենու լուսանկարը։

Նշենք, որ մինչ այդ` նոյեմբերի 28-ին Սամվել Սաղոյանն արդեն հայտնել էր Տավուշում թթենու` ուշ աշնանային բերքի մասին։ Բայց, դատելով երկրորդ հրապարակումից, այդ փաստը շատերն են թերահավատորեն ընդունել։

Հիշեցնենք, որ աշունն այս տարի Հայաստանում նորմայից տաք էր։ Տավուշում սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների որոշ օրերին գրանցվել է մինչև 25-30 աստիճան ջերմություն։

Կիսվեք ընկերների հետ

Оцените статью
error: Content is protected !!