Ով է քննելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը․ լուսանկար

ԼՈՒՐԵՐ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:

Դատարանի աշխատակազմից «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով նաև, որ գործն այսօր են ստացել, բողոքը վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:

Հիշեցնենք, որ դատավոր Մխիթար Պապոյանն, ում մակագրվել էր Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը, դեկտեմբերի 9-ին բավարարել է մարտի 1-ի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո գործը պետք է մակագրվեր այլ դատավորի:

Խափանման միջոցի գործով բողոքը ներկայացրել են Քոչարյանի պաշտպանները:

Նրանք բողոքարկել են դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Оцените статью
error: Content is protected !!