Տաքսիստը օտարերկրացուն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ․ ֆոտո

ԼՈՒՐԵՐ

Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34․000 դրամ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրեն Մանուկյանը։

«Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից:

Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, զբաղվելու թեմա:

Նաեւ նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ “իսպանական ամոթ” է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում»,- գրել է նա:

P.S.Ավելացում: Քանի որ այս պատմությունը շատ մեծ արձագանքներ ունեցավ, իսկ ես բոլորիդ պատասխանել ֆիզիկապես չեմ կարող, ընդհանուր պարզաբանեմ:

Այսօր հանդիպել եմ ընկերոջս, ով պատմել է իր գործընկեր գերմանացու հետ պատահածը ու ցույց տվել կտրոնը: Ընկերոջս վստահում եմ 100 տոկոսով:

Ի վերջո նաեւ ինչ շահ պետք է ունենամ ես կամ ինքը այդ հարցը բարձրձայնելուց: Կամ ինչ շահ ունի գործերով Հայաստան եկած եւ գնացած գերմանացին, որ մի զրո էլ ավելացնի կտրոնի վրա, ինչպես որոշ մարդիկ գրառումներում կասկածեցին: Ես էլ ընկալել եմ այս իրավիճակը, որպես խայտառակություն մեր երկրի համար ու կիսվել:

Լրագրողներից իմ հետ կապ են հաստատել, տվել եմ ընկերոջս կոնտակտը: Եթե գերմանացին ուզենա խոսել էս թեմայով, ինքը կպատմի, եթե չէ, թող սա լինի ուղղակի իմ վրդովմունքի արտահայտությունը, որ նման բան կարող է լինել:

Նշվեց նաեւ, որ այդ տաքսի ծառայությունն այլեւս չկա: Ուրեմն այդ կտրոններից ինչ որ մեկի մոտ պահպանվել են եւ չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել:
Միգուցե լրագրողները կկարողանան, ինչ որ բան պարզել:

Ես նաեւ հասկանում եմ, որ քիչ հավանական է, որ այդ մարդուն գտնեն, չեմ էլ ունեցել նման նպատակ (դրա համար հանեցի ոստիկանության վրայից թեգը): Ուղղակի մի տեսակ կոչ էր էլի, որ նման բաները չպետք է լինեն մեր երկրում:

Իսկ դրանք, ցավոք լինում են, քանի որ մի քանի հոգի գրառումներում հաստատեցին, որ իրենք էլ են հանդիպել նման դեպքերի:

Оцените статью
error: Content is protected !!