Նվեր Մնացականյանի ջախջախիչ 1 րոպեն․ Շախ և մատ բոլոր չարախոսներին

ԼՈՒՐԵՐ

Նվեր Մնացականյանը պարզապես ջախջախեց բոլոր չարախոսներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարև Ձեզ։

Երևի նկատել եք, Հայաստանի վարչապետի և նրա ընտանիքի դեմ դուրս ելած քարոզիչները ինչպես են օգտվում հենց Փաշինյանի հայտնաբերած միջոցից՝ ցանցային լայֆից։

Այդ լայֆերը ծաղրելուց առաջ, կարելի էր, ամեն դեպքում մի կես բերան շնորհակալ լինել, որ այդպիսի գերազատ քաղաքական գործիք է նվիրել իրենց Հայաստանի իշխանության նոր ղեկավարը իրեն քննադատելու համար։ Ոչ հատուկ կուսակցական հանդերձանք է պետք, ոչ ասածի համար պատասխանատվության զգացում։

Բնակարանի քո տաքուկ անկյունից միանում ես ու մի թունդ պախարակում քո տեղը զբաղեցրածին էլ, նրան ընտրողին էլ։

Անեծքի նմանվող այդ քարոզին դժվար չէ ընտելանալը, մանավանդ երբ գիտես, թե անիծողին կորցրած կերակրատաշտի ինչ կարոտ է տանջում։

Նողկալի է, երբ նորերին անիծում են մերժվածի սխալները կրկնելու համար, և որպես թիրախ ընտրում, ասենք վարչապետի՝ կնոջ հետ ուղղաթիռով Արցախ մեկնելը․թե բա գիտեք, առաջին անգամ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կեղծ պատրվակ է․կառավարական ուղղաթիռով Արցախ մեկնելու իրական պատճառը վարչապետի զինվոր որդու ծննդյան օրն է։

Լավ, եթե սա է իշխանության դեմ ընդդիմության քաղաքական օրակարգը, կարելի է արդեն մահախոսական գրել այդպիսի ընդդիմության համար, հետն էլ կցել Հայաստանի վարչապետի ելույթը Ստեփանակերտի անվտանգության խորհրդի նիստից․․․

Հաջողություն։

Տեսանյութը դիտեք ստորև․

Оцените статью
error: Content is protected !!