Սա իմանալուց հետո այլևս չեք թափի սուրճի մրուրը․ Միայն իմանաք, թե դա ինչ հրաշալի միջոց է մազերի ու դեմքի համար և ոչ միայն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մեզանից շատերը օրը սկսում են սուրճով և օրվա ընթացքում էլ մի քանի գավաթ սուրճ են ըմպում։ Բայց քչերն են, որ սուրճի մրուրը պահում են և չեն լվանում։ Շատերի համար սուրճի մրուրը գուշակությունների անսպառ աղբյուր է, բայց իրականում սուրճի մրուրը շատ օգտակար է։

Սուրճի մրուրով կարելի է մաշկի պիլինգ անել։ Սուրճը խմելուց հետո մնացած մրուրին ավելացրեք մի փոքր մեղր։ Այս խառնուրդը հիասքանչ միջոց է դեմքի և մարմնի մաշկը մաքրելու համար, ինչպես նաև լավ միջոց է ցելյուլիտից ազատվելու համար։

Սուրճի մրուրը կօգնմի թարմություն հաղորդել մազերին։ Պատրաստեք սուճով դիմակ․ մինչ մազերը շամպունով լվանալը՝ մազերին քսել սուրճի մրուրը և պահել մի քանի րոպե։ Լվանալուց հետո կզարմանաք, թե ինչպես են փայլում մազերը։ Այս դիմակը խորհուրդ չի տրվում շիկահերներին։

Եթե ցանկանում եք ազատվել տհաճ միջատներից, ապա սուրճի հատիկները դրեք այնտեղ, որտեղ նրանք առավել շատ են հավաքվում։ Միջատները չեն դիմանում սուրճի հոտին։

Սուրճի մրուրը կարող եք նաև օգտագործել կաթսաները լվանալու համար։ Ուղղակի այն լցրեց կաթսայի վրա, խոզանակով շփեք և արդյունքն ակնհայտ է։

Մի մոռացեք, որ սուրճի մրուրը կարելի է օգտագործել նաև ծաղիկները ջրելու համար

Оцените статью
error: Content is protected !!