ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ. Լրատվական պատերազմը, կառավարության դեմ

ԳԼԽԱՎՈՐ

«Հայաստանում ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

Օրինակ, էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի՝ կոռուպցիոներների հեռուստատեսություններ:

Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեռուստատեսություն կա ՀՀ-ում, որտեղ պարտադիր քրեական որևէ գործով անցնող մեղադրյալ շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում հանրությանը, թե որտե՞ղ են ձմեռում խեցգետինները»,- կատակեց Փաշինյանը:

Վերջինը հավելեց, որ իրավիճակից դժգոհ չէ.
«Լրատվական պատերազմը, որ մեր կառավարության դեմ տարվում է, օգնում է, որ անընդհատ բարձրացնենք մեր աշխատանքի որակը»:

Оцените статью
error: Content is protected !!