Հնդկական Թրիսուր նահանգի հրուշակագործները թխել են տորթ, որը լիիրավ կարելի է համարել աշխարհում ամենաերկարը, այն ունի 6.5 կմ երկարություն:
Այն կշռում է 27 տոննա, իսկ թխման գործընթացում ներգրավված է եղել 1500 հացթուխ, գրում է AFP-ը:
Հսկա աղանդերը տեղավորել են մի քանի հազար սեղանների վրա: Ռեկորդային չափսերի տորթի թխման համար օգտագործվել է 12 տոննա շաքար և ալյուր: Այն պատրաստել են 4 ժամում:
«Մենք ցանկանում էին աշխարհին ցույց տալ մեր հնարավորությունները»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:
Նշվում է, որ նախկինում ամենաերկար տորթը համարվում էր 2018-ին Չինաստանում պատրաստված աղանդերը, որի երկարությունը հասնում էր 3.2 կմ-ի: