Ինչու են ուղղաթիռից խոզ նետել միլիոնատիրոջ լողավազանի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

ԼՈՒՐԵՐ

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում ուղղաթիռից խոզ են նետել անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատեր Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյի առանձնատան լողավազանի մեջ, որի տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը:

Կադրերում երևում է, թե ինչպես է արգենտինացի միլիոնատիրոջ առանձնատան վրայով անցնող ուղղաթիռից խոզ ընկնում լողավազանի մեջ: Ձեռնարկատիրոջ կինը՝ մոդել Լարա Բերնասկոնին, տեղական մամուլին հայտնել է, թե տարածքում գառ է ընկել: Համացանցի օգտատերերը նկատել են, որ ոչ թե գառ, այլ խոզ է ընկել լողավազան: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութի մեկնաբանները Կաստիլոյին են մեղադրել տեղի ունեցածի համար: Ոմանք ենթադրել են, որ նա է՛լ ավելի ճանաչված լինելու համար հատուկ է նման բան կազմակերպել:

Չորեքշաբթի` հունվարի 15-ին, Կաստիլոն Instagram սոցկայքի իր էջում հերքել է այդ լուրերը: «Ես ոչ մի կապ չունեմ վանդալիզմի հետ, որից տուժել են իմ ընտանիքի անդամները:

Մենք տանն էինք, երբ դեպքը տեղի ունեցավ: Այգուց աղմուկ լսեցինք, դուրս եկանք տեսնելու, թե ինչ է պատահել և այդ զզվելի պատկերին ականատես եղանք: Այս չար կատակն իսկապես վշտացրեց մեզ»,-պատմել է գործարարը: Ենթադրվում է, որ ուղղաթիռից նետել են արդեն սատկած կենդանու: Հայտնի չէ` Կաստիլոն հետաքննության համար զանգահարել է ոստիկանություն, թե ոչ:

Оцените статью
error: Content is protected !!