Կոռուպցիա պետք է գրել, ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն,այլ… Էդուարդ Շարմազանով

ԲԼՈԳ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Կոռուպցիա պետք է գրել, ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն,այլ նեոբոլշևիկյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն «վարչապետից» թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։

Դե իսկ խնամի, ծանոթ, բարեկամների ապրելակերպի հեղափոխական բարելավումը հանրահայտ փաստ է»։

Оцените статью
error: Content is protected !!