«Սերժենք գրին, սրանք եկան՝ իրագործին»․Բողոքի ակցիա կառավարության դիմաց

ԼՈՒՐԵՐ

«Սերժենք գրին, սրանք եկան՝ իրագործին, ա՛յ ախպեր, սենց ո՞նց կլնի… 30-40 հազար մարդ անասնապահությամբ ա զբաղվում, կհեռանան երկրից, արտագաղթ կլնի:

Մի մարզում մեկ-երկու բոյնի ա, գյուղացին կիլոմետրերով պտի տանի մորթի, բերի, ահավոր վիճակ»,- Կառավարության դիմաց շարունակվում է անասնապահների բողոքի ակցիան:

 

Հիշեցնենք՝ հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

«Եթե չընդառաջեն, ավելի մասշտաբային բողոք է լինելու: Կառավարությունը գյուղացուն չի հարցրել, միանգամից կտրուկ հարձակում է կատարել անասնապահների վրա: Էդ հրաման հանողը թող գա, 300 կիլոյանոց ցլին տանի բոյնի ու էն որակը ստանա՝ ինչ տեղում է… Բոյնիներ պտի լինեն բոլոր համայնքներում»,- նշում են հավաքվածները:

Մսավաճառների բողոքի ակցիան կառավարության մոտ. ՈՒՂԻՂ

Մսավաճառների բողոքի ակցիան կառավարության մոտ. ՈՒՂԻՂYouTube https://youtu.be/q15qO1IJASQ

Опубликовано Factor TV Четверг, 16 января 2020 г.

Оцените статью
error: Content is protected !!