ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը արտասվում է դեպքի վայրում.ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ

ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայրում են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում են դատական համակարգի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը:

Վարչական դատարանի նախագահի՝ այնտեղ գտնվելու հանգամանքը պատահական չէ, քանի որ նույն դատարանի դատավոր Արթուր Ավագյանն ամուսնացած է ԱԱԾ նախկին նախագահ Գեորգի Կուտոյանի քրոջ հետ: Դեպքի վայրում են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Վերջինս դեպքի վայրում արտասվում է:

Оцените статью
error: Content is protected !!