Սրանց ճակատին դաջված է՝ ստրո՛ւկ…ՀՀ քաղաքացին, այլեւս ստրուկ չէ․․․

ԲԼՈԳ

Արթուր Հայրապետյանը իր ֆեսբույան էջում գրել է․

Ռոբասերժիկները յաթաղանի նման կախված են մեր գլխին։ Սրանց ճակատին դաջված է՝ ստրո՛ւկ… իսկ ստրուկները սովոր են ճորտատիրական կարգերին, դրա համար էլ հնգնավորում են, երբ տեսնում են, որ այլեւս նախկինի պես ստրուկները տեղ չունեն մեր իրականության մեջ։

Ստրուկները շատ են վախենում, վախենում են այո՛, որ հանկարծ ինչ-որ բան չփոխվելու դեպքում նրանք մեկընդմիշտ կործանվելու են։ Դրա համար էլ օրը մեկ մի թեմա են գցում շրջանառության մեջ, որ մարդկանց մոտ կարծիք առաջանա, որ ներկայիս իշխանությունը քԸխ է։
Դրանք, եթե օգուտ չունենան, մատը մատին չեն տա։ Օգուտը կերակրատաշտն է, որ մշտապես լիքն է, դատարկվելու դեպքում ռոբասերժիկների կողքին մարդ չի մնա։
Ինֆորմացիոն փուչիկը օր օրի պայթում է։ Այն, ինչի մասին, որ խոսում են ռոբասերժիկները, տեղ չի՛ հասնում` օդի մեջ պայթում է։

Երբ դպրոցի տնօրենն է սկսում ձայն բարձրացնել, դա նորմալ է այսօրվա դրությամբ, որովհետեւ այդ դպրոցի տնօրենի ծպտունը չենք լսել տարիներ շարունակ, որովհետեւ եթե նախկինում դպրոցի տնօրենը ինչ-ինչ խնդրի մասին փորձեր բարձրաձայնել, մեղմ ասած նրան կհեռացնեին դպրոցից եւ տարիներով կհալածեին։ Հիմա, ինչ-որ բան փոխվել է՞, թե ոչ։ Իհարկե փոխվե՛լ է, եւ դա ինձ դուր է գալիս։ Դուր է գալիս, որ մարդիկ ունեն ձայն եւ այդ ձայնը հանգիստ կարողանում են տեղ հասցնել։ Եվ իրենց լսող կա՛։
ՀՀ քաղաքացին, այլեւս ստրուկ չէ՛։ Ազատ կարող է արտահայտվել եւ չվախենալ, որ իրեն կարող են հեռացնել աշխատանքից։

Տարիներ շարունակ մարտնչող տգիտությունը իրենց շեֆերի հետ, հատուկ ծրագրով, մանկլավիկախառը` կործանել է մարդկանց այս դժնդակ աշխարհում, որտեղ մարդիկ անճարությունից մեխի ծայրին էին սկսում բռունցքներով հարվածել ու ապրել մի երկրում, որտեղ իրենց նախապես կասեն, թե ինչպես ապրել։
Եվ ձեռագիրը, որ մնում է նույնը, պարզապես դերերն են փոխվել, նախկին իշխանությունները դարձել են իբր ընդդիմադիր, սկսել են ներկա-բացակա անել։ Գտնում են ստրուկներին, որոնց կարելի է փոխշահավետ համագործակցության արդյունքում օգտագործել, առանց մտածելու օգտագործում են, որովհետեւ նույն օգտագործողը օգտագործվում է իրենից բարձր, բայց միեւնույն ժամանակ նույն հարթության վրա, որի անունը չի փոխվում` ստրուկ։

Չպետք է թույլ տալ, որ նախկին ավազակապետության կարկառուն ներկայացուցիչները իրենց խառնակիչ գործողությունների հաշվին վերացնեն առողջ միտքը։ Չպետք է թույլ տալ, որ նախկինները շարունակեն իրենց (սովոր) ձեռքով հարամել մեր երկիրը, ինչը որ տարիներ շարունակ են արել, եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքն այլեւս ստրուկ չէ, եւ իրեն չեն կարող տաս հազար դրամով կաշառել ու բրախել մարդամեջ։

Իսկ սուտ, կեղծ ինֆորմացիան, որ տարածվում է, այլեւս մեր իրականության մեջ չպետք է տեղ ունենա, եւ չպետք է մարդը զոհ դառնա մանիպուլյացիոն հնարքների, ինչն էլ հակառակորդ համարվող քաղաքական փնթի անցյալ ունեցողները անխնա օգտագործում են, շահարկում, փորձում ապակողմնորոշել հասարակությանը։

Այլեւս այդ սուտ, կեղծ ինֆորմացիան օյին չի՛.. եւ հաղթողը, այլեւս նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները չե՛ն, այլ ՀՀ քաղաքացին, որովհետեւ ՀՀ քաղաքացին նախկիններին մերժել է, եւ մեր աչքի առաջ նրանք ամեն ինչ անում են, որ վերադառնալու հնարավորություն ունենան։
Երբե՛ք։

Իսկ ներկա իշխանությունը չպետք է լինի բարի։ Քաղաքակության մեջ բարի լինելը տեղ չունի։ Պինդ պետք է լինե՛լ, եւ երբեմն կոշտ, որ ստրուկները չօգտվեն նրանց բարությունից։ Ստրուկները չգիտեն, ինչ բան է բարի լինելը, ինչպես որ չգիտեն, ինչ բան է հայրենիքն ու պետությունը։

Оцените статью
error: Content is protected !!