Գեորգի Կուտոյանը ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղվել, որտե՞ղ է եղել

ԼՈՒՐԵՐ

Վերջին անգամ տեսախցիկների առջև, ինչքան հիշում եմ, Գեորգի Կուտոյանը եղել էր 2018 թվականի մայիսի 11-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին: Վարչապետը շնորհակալություն էր հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»: Դրանից հետո ոչ մի տեղեկություն նրա մասին մամուլում չի եղել։ Ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղվել։, որտե՞ղ է եղել։

Երբ Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, Գորիկ Հակոբյանից հետո, նրա խոսքերն եմ հիշում։ Նա ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ «Պարո՛ն Նախագահ,- ասաց Սերժ Սարգսյանին,- համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»:

Սա ի՞նչ է նշանակում․ որ ազգային անվտանգության ղեկավարների մեջ նախկին ու ներկա չկա, այն շարունակական գործընթաց է, որովհետև խոսքը պետական անվտանգության մասին է։ Ինչպես Կուտոյանն էր ասում՝ «․․․պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել»։

Բայց ստացվում է, որ Կուտոյանը, որի աշխատանքը արդյունավետ է գնահատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո երբևէ չի հիշվել, կարիքը չի եղել։ Եվ այսօր տեղեկանում ենք, որ սեփական բնակարանում հայտնաբերվել է նրա դին՝ հրազենային վիրավորումով։

Оцените статью
error: Content is protected !!