Դա ասող մարդը պարզապես չի ճանաչում ինձ և իմ կնոջը. Համազասպ Դանիելյան

ԼՈՒՐԵՐ

ԱԺ քառօրյա նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,

«Իմ քայլի» շատ պատգամավորներ այն անվանեցին պրիվիտիվ, նրանց թվում էր նաև Համազասպ Դանիելյանը:

Ընդդիմադիրները նշում էին, որ վերջինս կաշկանդված է Երևանի քաղաքապետարանին քննադատելու, քանի որ նրա կինը ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է:

ArmDaily.am-ը Դանիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք կաշկանդվածություն զգում է քաղաքապետարանին քննադատելու հարցում:

«Ես կաշկանդված չեմ: Իմ կինը ոչ թե աշխատում է, այլ նա ավագանու անդամ է, որը հասարակական հիմունքներով է և երբևէ չի օգտվել այդ փոխհատուցումներից, սկզբունքորեն չի օգտվել:

Շահեր չկան, որ ես էլ շահերի բախում ունենամ: Եթե իմ գործունեությանը հետևել եք, ապա կտեսնեք, որ առիթ եղել է, որ քննադատաբար եմ անդրադարձել քաղաքապետարանի գործունեությանը, նաև բյուջետային քննարկումների ժամանակ եմ անդրադարձել:

Այսօրվա պարագայում, ես տեսնում եմ, որ քաղաքապետարանն ավելին անելու անհրաժեշտություն ունի: Անգամ կինս կաշկանդված չէ՝ ավագանիում լինելու հանգամանքով, որպեսզի քննադատի քաղաքապետարանին: Պարզապես անհիմն է: Դա ասող մարդը պարզապես չի ճանաչում ինձ և իմ կնոջը, կամ ճանաչում է և փորձում է այլ կերպ ներկայացնել:

Բայց դա էլ մի կողմ թողնենք, այդ շահերի բախում բառակապակցությունն օգտագործող մարդը չի հասկանում, թե դա որ դեպքերում է հանդես գալիս: Դա կոնկրետ բան է և որևէ պարագայում այստեղ կիրառելի չէ»,-շեշտեց պատգամավորը:

Оцените статью
error: Content is protected !!