Էս երկրին որձեր են պետք, որ տղավարի գան՝ նստեն-ասեն. Լևոն Հարությունյան. Տեսանյութ

ԼՈՒՐԵՐ

Դերասան Լևոն Հարությունյանը 168 TV-ի եթերում նշել է,

որ նորմալ է վերաբերվում ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխության հանրաքվեին. «Մի քիչ ուշացած է այս ամենը, եթե ուզում էին երկրում բան փոխել, պետք է դա վաղուց անեին, ինձ համար ծիծաղելին այն է, որ հանրաքվե են անում, որ մարդկանց գործից հանեն: Երևի, միակ ճանապարհն էր մնացել, որ էլի բերեցին, դեմ տվեցին ժողովրդին:

Հարցին, թե հիմա մշակույթի ոլորտում տեսանելի փոփոխություններ չե՞ն արվում, Լևոն Հարությունյանը պատասխանել է. «Ո՛չ, ի՞նչ է արվում:

Մշակույթի նախարարության հերն անիծեցին, ասացին՝ պետք չի, էսօր Մշակույթի նախարարությունը պետք չի, վաղն էլ մշակույթը պետք չի լինելու. մենք կամաց-կամաց գնում ենք դրան: Նախկինում էլ, հիմա էլ մեր պետության պրոբլեմն այն է, որ այդ 70 տոկոսից ոչ ոք իր տեղում չէ. այսօր մենք չունենք մասնագետներ, այսօր ցանկացած ասպարեզում չունենք լիդեր…: Էս երկրին որձեր են պետք, էն, որ տղավարի գան՝ նստեն-ասեն…

էն մարդիկ, որոնց ընտրել ենք, որ մեր տեղը որոշեն, արա, մի օր տղավարի նստեք, որոշեք, երկիր սարքեք, որ գոնե 20 տարի հետո այդ մի քանիսի անունով փողոց բացվի էս քաղաքում կամ մնան էս ազգի պատմության մեջ: Խնդրում եմ՝ դուք պետություն եք, դուք կառավարություն եք, կառավարությունն ունի իր նշաձողը, այդ նշաձողը պետք է պահել. հաց ուտելուց հետո ուղիղ եթերը ո՞րն է:

Ես դա չեմ ընդունում, ես դրանք չեմ էլ նայում, որովհետև ինձ համար դա ցածր որակ է, որովհետև դրանով իմ պետության կառավարիչն իր տեսակը թուլացնում է, որն ինձ դուր չի գալիս: Բայց, ամեն դեպքում, ընտրել ենք, կարո՞ղ ենք կողքին լինել: Այսօր մենք իր կողքին չենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Оцените статью
error: Content is protected !!